ՊՍԺ-ի ֆուտբոլիստն ընդունել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը

timthumb (2)

«Պարի Սեն Ժերմենի» աջ պաշտպան Սերժ Օրյեն մոտ է կարիերան Անգլիայում շարունակելուն: Ֆրանսիական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ 24-ամյա խաղացողը համաձայնել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

Մոտ մեկ ամիս առաջ հայտնի էր դարձել, որ «կարմիր սատաններն» իվուարցուն ձեռք բերելու ֆավորիտն են, քանի որ Անտոնիո Վալենսիային արժանի պահեստային են փնտրում: Փարիզցիները պատրաստվում են Օրյեին բաց թողնել, քանի որ պայմանագիր են կնքել մեկ այլ աջ պաշտպան Դանիել Ալվեսի հետ:

Տրանսֆերը գնահատվում է 25 միլիոն եվրո: Գործարքին կողմ է նաև ֆուտբոլիստի ներկայիս թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին:

Սերժի պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ սպառվում է 2019 թվականի ամռանը:

sport.times.am

Դիտվել է՝