«Մոնակոն» մերժել է «Մանչեսթեր Սիթիի» տպավորիչ առաջարկը

timthumb

«Մանչեսթեր Սիթին» հերթական փորձն է կատարել «Մոնակոյի» ձախ պաշտպան Բենջամեն Մենդիին ձեռք բերելու համար:

«Քաղաքայինները» ֆրանսիացու տրանսֆերի համար առաջարկել են ուղիղ 50 միլիոն եվրո, սակայն մերժում են ստացել,- հայտնում է «Sky Sports»-ը:

Ֆրանսիայի չեմպիոնը մտադիր 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունից ավելի մեծ գումար ստանալ: 

«Կարմրասպիտակները» մանչեսթերցիներին հայտնել են, որ եթե նրանք Կայլ Ուոկերին 56 միլիոն եվրո են գնահատում, ուրեմն Մենդիի համար պետք է ավելի շատ վճարեն:

sport.times.am

Դիտվել է՝