«Ուիմբլդոն». Ֆեդերերի գերվստահ չեմպիոնությունը

timthumb

Անգլիայում ավարտվեց «Ուիմբլդոնի» տղամարդկանց մրցաշարը: Եզրափակչում Ռոջեր Ֆեդերերը վստահ հաղթանակ տարավ խորվաթ Մարին Չիլիչի նկատմամբ: Գրանցվեց 6:3, 6:1, 6:4 հաշիվը: Ամբողջ խաղի ընթացքում 35-ամյա թենիսիստը 5 անգամ հաղթեց մրցակցի մատուցումները, իսկ սեփականներն անվրեպ իրացրեց:

Հատկանշական է, որ մրցաշարի ընթացքում անցկացրած բոլոր 7 հանդիպումներում շվեյցարացին «չոր» հաղթանակներ է տարել` ոչ մի սեթ չի պարտվել:

Ֆեդերերն իր կարիերայի ընթացքում 19-րդ անգամ հաղթեց «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում: Դրանցից 8 չեմպիոնությունը գրանցվել է «Ուիմբլդոնում»: Այդ մրցաշարում նա վերջին անգամ հաղթանակել էր 2012 թվականին:

Անհատական կարիերայի ընթացքում սա Ռոջերի 93-րդ տիտղոսն էր: Այս տարի նա լավագույնն է դարձել նաև Ավստրալիայի Բաց առաջնությունում, Ինդիան Ուելսում, Մայամիում ու Հալեում:

 


sport.times.am

Դիտվել է՝