Մոնտելա. Բոնուչին ու Ռամոսը տեխնիկայով աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններն են

timthumb (14)

«Միլանի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան կարծիք է հայտնել թիմի նորեկ Լեոնարդո Բոնուչիի մասին:

«Մեր ակումբը տրանսֆերային շուկայում լուրջ աշխատանք է կատարում` հրավիրելով փորձառու և երիտասրադ խաղացողների: Շատերն այլ լիգաներից են եկել, ուստի հարմարվելու համար որոշակի ժամանակ կպահանջվի: Ճնշում չեմ զգում, որովհետև ուժեղ ֆուտբոլիստներին մարզելն ավելի հեշտ է:

Բոնուչին համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է: Կարծում եմ` նա ու Սերխիո Ռամոսը տեխնիկայով աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաներն են: Երազել եմ աշխատել Լեոնարդոյի հետ»,- 43-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն:

sport.times.am

Դիտվել է՝