Տապալված մրցաշար. Արոնյանը պարտվել է

timthumb

ՖԻԴԵ-ի տարվա երրորդ Գրան պրին, որն ընթանում է շվեյցարական Նյոնում, տապալված դարձավ Լևոն Արոնյանի համար:

8-րդ տուրում հայ գրոհսմայստերը պարտվել է Յան Նեպոմնիատչնիին: Հաջող փոխատեղումից հետո հարձակման փորձ կատարելիս Արոնյանը մի քանի կոպիտ սխալ է թույլ տվել: Դրանից օգտվել է ռուս շախմատիստը և հիանալի դիրք ստացել։

8-րդ տուրից հետո վաստակած 3,5 միավորով Արոնյանը նահանջեց 14-րդ հորիզոնական: Մրցաշարին մասնակցում է 18 շախմատիստ: Առաջատարը 5,5 միավորով Թեմուր Ռաջաբովն է: Նրան հետապնդում են 5-ական միավոր վաստակած Ալեքսանդր Գրիշչուկն ու Յան Նեպոմնիատչնին:

Հաջորդ տուրը կդառնա վերջինը:

sport.times.am

Դիտվել է՝