Պաշտոնական. Դանի Սեբալյոսը դարձավ «Ռեալի» ֆուտբոլիստ

timthumb

«Բետիսի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը տեղափոխվել է «Ռեալ»:

«Արքայական ակումբի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 20-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 6 տարվա պայմանագիր: Տրանսֆերի գումարը չի հրապարակվում, սակայն ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այն կազմելու է 15-18 միլիոն եվրո:

Երիտասարդական Եվրո-2017-ի լավագույն ֆուտբոլիստի կոչումը ստացած իսպանացու համար պայքարում մադրիդցիները հաղթել են «Բարսելոնային»:

«Ռեալի» նորեկի շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 20-ին:

sport.times.am

Դիտվել է՝