Պաշտոնական. Դուգլաս Կոստան տեղափոխվեց «Յուվենտուս»

image

«Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարել է «Բավարիայի» եզրային հարձակվող Դուգլաս Կոստայի տեղափոխության մասին:

Թուրինյան ակումբը մեկ տարով վարձակալել է բրազիլացուն: Գործարքը կարժենա 6 միլիոն եվրո: «Ծեր սինյորան» իրավունք կունենա 40 միլիոնով գնելու վինգերի ամբողջական տրանսֆրը: Եվս 1 միլիոն նախատեսված է որպես հնարավոր բոնուս:

26-ամյա ֆուտբոլիստը «բյանկոներիի» կազմում հանդես է գալու «11» համարի խաղաշապիկով:

sport.times.am

Դիտվել է՝