Դանի Ալվեսը դարձավ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ

timthumb (11)

Աջ պաշտպան Դանիել Ալվեսն ազատ խաղացողի կարգավիճակով տեղափոխվել է «Պարի Սեն Ժերմեն»,- հայտնում է վերջինիս պաշտոնական կայքը: 34-ամյա ֆուտբոլիստի ու փարիզցիների միջև կնքված պայմանագիրը կգործի մինչև 2019 թվականի ամառը:

Ֆրանսիական թիմում բրազիլացին հանդես է գալու 32 համարի մարզաշապիկով:

Ոչ պաշտոնական տվյալներով` համաձայնագիրը նախատեսված է լինելու 2 տարով, որոնց ընթացքում նա ընդհանուր ստանալու է 28 միլիոն եվրո: Ալվեսի ծառայություններով հետաքրքրված «Մանչեսթեր Սիթին» երկու անգամ քիչ աշխատավարձ էր առաջարկել:

Նախորդ մրցաշրջանն Ալվեսն անցկացրել է «Յուվենտուսում», որի հետ պայմանագիրը խզել է երկկողմ համաձայնությամբ:

sport.times.am

Դիտվել է՝