Մեկնարկել է ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի երրորդ փուլը

timthumb (9)

Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկել է ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի երրորդ փուլը, որին մասնակցում է 18 շախմատիստ: Մրցաշարում առաջին դասակարգվածն է Լևոն Արոնյանը:

Արդեն կայացել են մեկնարկային երեք տուրերի պարտիաները: Առաջին տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Լի Չաոյի հետ, երկրորդում առավելության հասել է Դմիտրի Յակովենկոյի նկատմամբ, իսկ երրորդ տուրում միավորը կիսել է Թեյմուր Ռաջաբովի հետ:

Այժմ մրցաշարային աղյուսակը 2.5 միավորով գլխավորում է Թեյմուր Ռաջաբովը: Լևոն Արոնյանը, Պենտալա Հարիկրիշնան, Ալեքսանդր Գրիշչուկը, Շահրիյար Մամեդյարովը, Պավել Էլյանովը և Մայքլ Ադամսը առաջատարին զիջում են կեսական միավորով: Չորրորդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով կմրցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

Հավելենք, որ «Գրան պրի»-ի ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին:

sport.times.am

Դիտվել է՝