Մոդրիչ․ Ռոնալդուն երբեք չի խոսել «Ռեալից» հեռանալու մասին

timthumb (8)

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ Կրիշտիանու Ռոնալդուն և Գարեթ Բեյլն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող են հեռանալ «Արքայական ակումբից»։

-Ես երբեք չեմ լսել, որ Ռոնալդուն խոսի «Ռեալից» հեռանալու մասին։ Այո՛, ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, սակայն կարծում եմ՝ Կրիշտիանուի և «Ռեալի» կապն այնքան ամուր է, որ նա կմնա թիմում։

Գարեթի համար նախորդ մրցաշրջանը բարդ ստացվեց։ Նա շատ վնասվածքներ ստացավ, սակայն չմոռանանք, թե որքան լավ սկսեց մրցաշրջանը։ Հույս ունեմ՝ նոր մրցաշրջանում էլ Բեյլին կտեսնեմ «Ռեալում»,- Մոդրիչի խոսքը փոխանցում է «A Bola»-ն։

sport.times.am

Դիտվել է՝