Պաշտոնական. Լուկակուն կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»

timthumb (2)

«Մանչեսթեր Յունայթեդն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է, որ «Էվերթոնի» հետ պայմանավորվել է հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերի շուրջ:

Տեղափոխությունը վերջնականապես կձևակերպվի, երբ բելգիացու հետ հստակեցվեն անձնական պայմանագրի կետերը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարվելու է 85 միլիոն եվրո: Եվս 16 միլիոն նախատեսված է որպես հնարավոր պարգևավճար: Բացի այդ, Մանչեսթերից լիվերպուլյան ակումբ անվճար կտեղափոխվի Ուեյն Ռունին:

Լուկակուի համար պայքարում «կարմիր սատանաները» հաղթել են «Չելսիին»:

Հավելենք, որ այդ գործարքը կդառնա անգլիական ակումբների միջև կայացած տրանսֆերային ռեկորդը:

sport.times.am

Դիտվել է՝