Բարտոմեու․ Մեսսին դառնալու է պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

image

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ Լիոնել Մեսսին, նոր պայմանագիր կնքելով կատալոնական ակումբի հետ, դառնալու է ֆուտբոլի պատմության ամենաբարձր վարձատրվող խաղացողը։

-Չեմ կարող ասել, թե որքան է կազմելու Մեսսիի աշխատավարձը, սակայն նա դառնալու է ոչ միայն աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, այլև ֆուտբոլի պատմության։ Նա ամենաբարձր վարձատրվողն է, քանի որ ոչ ոք իր թիմում այդքան ներդրում չունի, որքան Մեսսին։ Մենք մեզ կարող ենք թույլ տալ Մեսսիին նման աշխատավարձ տալ,- Բարտոմեուի խոսքը փոխանցում է «Mundo Deportivo»-ն։

Հիշեցնենք, որ արգենտինացու նոր համաձայնագիրը նախատեսված է լինելու մինչև 2021 թվականը, հրաժարագինը կազմելու է 300 միլիոն եվրո:

sport.times.am

Դիտվել է՝