Լուկակուն բուժզնում է անցել «Մանչեսթեր Յունայթեդի» համար

timthumb

«Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուն Լոս Անջելեսում բուժզննում է անցել «Մանչեսթեր Յունայթեդի» համար,- հայտնում է «The Guardian»-ը:

Բելգիացին Կալիֆորնիայում արձակուրդ էր անցկացնում «կարմիր սատանաների» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ և պետք է այսօր վերադառնար Անգլիա, սակայն տրանսֆերի համաձայնությունից հետո կմնա ԱՄՆ-ում, ուր կիրակի օրը ժամանելու է «Մանչեսթեր Յունայթեդը»: Այնտեղ սկսվելու է անգլիական թիմի մինչմրցաշրջանային առաջին հավաքը:

Գործարքը կազմելու է 85 միլիոն եվրո: Ավելի վաղ Լուկակուին ձեռք բերելու գլխավոր ֆավորիտ էր համարվում «Չելսին»: 

Եթե տեղափոխությունը կայանա, 24-ամյա ֆուտբոլիստը կդառնա մանչեսթերցիների երկրորդ նորեկը: Մինչ այդ թիմին միացել էր կենտրոնական պաշտպան Վիկտոր Լինդելյոֆը:

Սպասվում է նաև, որ «Մանչեսթեր Յունայթեդից» «Էվերթոն» կտեղափոխվի հարձակվող Ուեյն Ռունին:

sport.times.am

Դիտվել է՝