Ռոնալդուն Պերեսին հայտնել է, որ չի պատրաստվում հեռանալ «Ռեալից»

timthumb (1)

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի ծրագրում հեռանալ ակումբից: 32-ամյա ֆուտբոլիստը հեռախոսազրույցի ժամանակ այդ մասին հայտնել է մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսին,- հայտնում է «El Confidencial»-ը:

«Ընկերներիս ասել եմ, որ տխուր եմ ստեղծված իրավիճակից: Երբեք չեմ ասել, որ ցանկանում եմ հեռանալ «Ռեալից»»,- շեշտել է Կրիշտիանուն:

Պորտուգալացին ու Պերեսը ևս մեկ անգամ կհանդիպեն հուլիսի վերջին, երբ Ռոնալդուն կվերադառնա արձակուրդից:

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի դատախազության կողմից մեղադրվում է 14,7 միլիոն եվրո հարկ չվճարելու մեջ: Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ դատական գործերի պատճառով Ռոնալդուն ցանկանում էր հեռանալ Իսպանիայից։

sport.times.am

Դիտվել է՝