Հայկ Գալստյանը կխաղա Բունդեսլիգայում

image

Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Հայկ Գալստյանը տեղափոխվել է «Շտուտգարտ»: Այդ մասին տեղեկանում ենք «Step by Step Sports Agency» գործակալությունից։

19-ամյա ֆուտբոլիստն այսօր պայմանագիր է կնքել իր նոր ակումբի հետ: Նշվում է, որ տեղափոխության նախաձեռնողը եղել է Բունդեսլիգայի նորեկի գլխավոր մարզիչ Հանես Վոլֆը:

Գալստյանը 2014 թվականին Երևանի «Միկայից» տեղափոխվել էր «Հոֆենհայմ»: Վերջինիս պատանեկան թիմերում 2 տարի անցկացնելուց հետո կիսապաշտպանը միացել էր «Բոխումին»:

sport.times.am

Դիտվել է՝