Պերեսն առանց մրցակցության հաղթեց «Ռեալի» նախագահական ընտրությունները

timthumb (1)

Ֆլորենտինո Պերսը մինչև 2021 թվականը մնալու է «Ռեալի» նախագահ,- տեղեկացնում է marca.com-ը:

«Արքակայան ակումբի» նախագահի թեկնածությունը դնելու վերջին ժամկետը հունիսի 18-ն էր: Միակ թեկնածուն եղել է Պերեսը, ով ինքնաբերաբար դարձել է նախագահ:

70-ամյա պաշտոնյան առաջին անգամ մադրիդցիների ղեկին կանգնել է 2000 թվականին: 2009 թվակնաին, երեք տարվա ընդմիջումից հետո, նա կրկին դարձել է «Ռեալի» նախագահ:

sport.times.am

Դիտվել է՝