Կոնֆեդերացիաների գավաթ. Ալեքսիս Սանչեսի փոխարինման մտնելը որոշիչ դարձավ

image

Կոնֆեդերացիաների գավաթում տեղի ունեցավ B խմբի առաջին հանդիպումը․ Մոսկվայում Չիլին մրցեց Կամերունի հետ և 2:0 հաշվով հաղթանակ տարավ:

Գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում հարավամերիկացիներն առավելություն ունեին: Առաջին կեսի վերջին րոպեին նրանք կարողացան գրավել մրցակցի դարպասը, սակայն Էդուարդո Վարգասի խփած գոլը տեսակրկնության միջոցով չեղյալ հայտարարվեց:

Երկրորդ կեսում գլխավոր մարզիչ Խուան Անտոնիո Պիցին որոշեց ասպարեզ դուրս բերել վնասվածքի պատճառով վերջին օրերին չմարզված ու այսօր պահեստայինների նստարանին մնացած Ալեքսիս Սանչեսին:

Նախ, «Արսենալի» առաջատարի փոխարինումից հետո գլխի հարվածով աչքի ընկավ Արտուրո Վիդալը, իսկ ավելացված ժամանակում թիմի 7 համարի ձեռնարկած գրոհը մոտ տարածությունից կատարած հարվածով եզրափակեց Էդուարդո Վարգասը: Այս խմբում վաղը կկայանա Ավստրալիա – Գերմանիա հանդիպումը:

Կոնֆեդերացիաների գավաթ,B խումբ

Կամերուն – Չիլի` 0:2
Գոլերը՝ Վիդալ (81), Վարգաս (90+1)

sport.times.am

Դիտվել է՝