Արման Դարչինյանը մեկնարկեց տպավորիչ հաղթանակով

timthumb

Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 75 կգ քաշային Արման Դարչինյանը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց:

Հայ մարզիկն առավելության հասավ Էստոնիան ներկայացնող Արտուր Զարվայի նկատմամբ և դուրս եկավ 1/8 եզրափակիչ,- տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:

Մենամարտի ընթացքում Արմանն ուներ բացահայտ առավելություն և 3-րդ ռաունդում հակառակորդի մարտավկան հրաժարվեց շարունակել մենամարտը:

Այսպիսով, Եվրոպայի առաջնությունում ռինգ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչները դեռևս միայն հաղթանակներ են տոնել:

sport.times.am

Դիտվել է՝