«Մանչեսթեր Յունայթեդը» յուրօրինակ առաջարկ է կատարել «Ռեալին»

timthumb (1)

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել «Ռեալի» միանգամից երկու հարձակվողի՝ Ալվարո Մորատային և Կրիշտիանու Ռոնալդուին։

Իսպանացի հարձակվողի տեղափոխության վերաբերյալ դեռ վաղուց էին խոսում, իսկ Ռոնալդուի հավանական տեղափոխությունը պայմանավորված է ֆուտբոլիստի՝ Իսպանիայից հեռանալու ցանկությամբ։ «Tuttosport»-ը գրում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» «Ռեալին» Մորատայի և Ռոնալդուի տրանսֆերների համար առաջարկել է 210 միլիոն ֆունտ սթերլինգ և Դավիդ դե Խեայի տրանսֆերը։ «Արքայական ակումբի» դիրքորոշումը դեռ պարզ չէ։

Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները գրել էին, որ «Ռեալի» ղեկավարությունը չի պատրաստվում Ռոնալդուին իր կամքին հակառակ պահել թիմում և շահավետ առաջարկների դեպքում կարող է բանակցություններ սկսել։

«Tuttosport»-ը նաև գրում է, որ եթե «կարմիր սատանաների» առաջարկն ընդունվի, և Դավիդ դե Խեան տեղափոխվի «Ռեալ», «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման բանակցություններ կսկսի «Յուվենտուսի» հետ։ Դոնարուման իր հերթին «Ռեալ» տեղափոխվելու ցանկություն էր արտահայտել։

sport.times.am

Դիտվել է՝