Լևոն Արոնյանը չեմպիոն դարձավ լավագույններից լավագույնների հետ պայքարում

image

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվեց «Norway Chess» գերհզոր մրցաշարը, որում հիանալի հանդես եկավ Լևոն Արոնյանը։ Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերը 9 տուրում վաստակեց 6 միավոր և դարձավ չեմպիոն։

Վերջին տուրում Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց Ուեսլի Սոյի հետ։ Առաջատարին հավասարվելու հնարավորություն ուներ Հիկարու Նակամուրան, սակայն վերջինս եզրափակիչ տուրում պարտվեց Ֆաբիանու Կարուանային:

Նշենք, որ այս տարվա «Norway Chess»-ը շախմատի պատմության ամենախոշոր վարկանիշ ունեցողներից մեկն էր․ բոլոր 10 գրոսմայստերների միջին էլոն կազմում էր 2793:

Ուեսլի Սո – Լևոն Արոնյան պարտիայի ընթացքը

Снимок

Վերջին տուրի արդյունքներ

•Ուեսլի Սո – Լևոն Արոնյան՝ 0․5 – 0․5

•Ֆաբիանո Կարուանա – Հիկարու Նակամուրա՝ 1 – 0

•Վլադիմիր Կրամնիկ – Անիշ Գիրի՝ 1 – 0

•Վիշվանաթան Անանդ – Մագնուս Կարլսեն՝ 0․5 – 0․5

•Սերգեյ Կարյակին – Մաքսիմ Վաշիե-Լագրավ՝  0․5 – 0․5

Մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը

1.Լևոն Արոնյան – 6 միավոր

2.Հիկարու Նամակուրա – 5

3.Վլադիմիր Կրամնիկ – 5

4.Ֆաբիանո Կարուանա – 4․5

5.Ուեսլի Սո – 4․5

6.Անիշ Գիրի – 4․5

7.Մաքսիմ Վաշիե-Լագրավ – 4

8.Վիշվանաթան Անանդ – 4

9.Մագնուս Կարլսեն – 4

40.Սերգեյ Կարյակին – 3․5

sport.times.am

Դիտվել է՝