Մեսսիի ենթադրյալ «զոհը» հերքում է. «Դա մեծագույն սուտ է»

timthumb

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Խավյեր Պաստորեն հերքել լուրերն այն մասին, որ Արգենտինայի հավաքականի կազմը որոշում է հարձակվող Լիոնել Մեսսին: Արգենտինացին վստահեցնում է, որ աշխարհի հնգակի լավագույն ֆուտբոլիստը որևէ ազդեցություն չունի մարզչի որոշումների վրա:

«Հավաքականում խաղում են այն ֆուտբոլիստները, որոնց ընտրել է մարզիչը: Միայն նա է որոշում կայացնողը: Ազգային ընտրանու կազմում հանդես են գալիս լավագույնները: Մեծագույն սուտ է, որ հավաքական են հրավիրվում միայն Մեսսիի ընկերները: Հուսով ենք, որ բոլոր այդ հեքիաթները շուտով կմոռացվեն»,- 27-ամյա ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում «Ole»-ն:

Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ գրել էին, որ Արգենտնայի ընտրանի են հրավիրվում միայն այն խաղացողները, որոնց հետ Մեսսին ջերմ հարաբերություններ ունի: Այդ պատճառով ազգայինն ընտրանում տեղ չունեին այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Խավյեր Պաստորեն ու Մաուրո Իկարդին: Նախորդ մարզիչ Էդգարդո Բաուսայի պաշտոնանկությունից ու Խորխե Սամպաոլիի նշանակումից հետո Իկարդին սկսել է հրավիրվել հավաքական:

sport.times.am

Դիտվել է՝