Մոուրինյուն «Մանչեսթեր Յունայթեդում» նոր մականուն է ստացել

timthumb (2)

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ակումբի սպասարկման անձնակազմի կողմից «Դեյզի» մականունն է ստացել: 

«Mirror»-ի տեղեկությամբ․ անգլիական ակումբի աշխատակիցները պորտուգալացուն համեմատության են «արժանացրել» 1989 թվականի «Միսս Դեյզիի վարորդը» օսկարակիր ֆիլմի գելխավոր հերոսուհու` Դեյզիի հետ (դերակատարումը` Ջեսիկա Թենդիի):

Մականունը բացատրվում է նրանով, որ 54-ամյա մասնագետը «կարմիր սատանաներին» գլխավորելու օրից ոչ մի անգամ ավտոմեքենա չի վարել: Ժոզե միշտ օգտվում է վարորդի ծառայություններից:

Մոուրինյուն «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ է նշանակվել 2016 թվականի ամռանը:

sport.times.am

Դիտվել է՝