«Միլանը» մտադիր է ֆուտբոլի պատմության ամենախոշոր վարձակալությունը ձևակերպել

timthumb (1)

«Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտին նախկինի պես համարվում է «Միլանի» գլխավոր տրանսֆերային նպատակը:

23-ամյա ֆուտբոլիստին թուրինցիները 100 միլիոն եվրո են գնահատում, սակայն գործարքը կարող է ձևակերպվել 80 միլիոնով,- վստահեցնում է toro.it-ը:

«Ռոսոներին» պատրաստ է իտալացու մեկ տարվա վարձակալության համար 20 միլիոն եվրո վճարել, որից հետո կպարտավորվի 60 միլիոնով գնել ամբողջական տրանսֆերը: Նման պայմանավորվածությունը «Միլանին» թույլ կտա չխախտել ֆինանսական ֆայր-փլեյի օրենքները (ծախսերը չեն գերադասի եկամուտները):

Ա սերիայի նախորդ առաջնությունում Բելոտին մասնակցել է 35 խաղի, որոնցում դարձել է 26 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:

sport.times.am

Դիտվել է՝