Մոուրինյու․ Լինդելյոֆը հիանալի ապագա կունենա «Մանչեսթեր Յունայթեդում»

image

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է թիմի նորեկ Վիկտոր Նիլսոն-Լինդելյոֆի մասին։ Շվեդ պաշտպանը «Բենֆիկայից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» և կնքել է 4 տարվա պայմանագիր։

-Վիկտորը շատ տաղանդավոր երիտասարդ է, ով հիանալի ապագա կունենա «Մանչեսթեր Յունայթեդում»։ Նախորդ մրցաշրջանը ցույց տվեց, որ մեզ հարկավոր են ավելի շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ, ովքեր կապահովեն կազմի խորությունը։ Վիկտորը դարձավ մեր առաջին նորեկը։ Համոզված եմ՝ մեր ֆանտաստիկ թիմը միանգամից նրան ջերմությամբ կընդունի,- պորտուգալացի մարզչի խոսքը փոխանցում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը։

Հավելենք, որ 22-ամյա Լինդելյոֆը Պորտուգալիայի նախորդ առաջնությունում մասնակցել է 32 հանդիպման, խփել է 1 գոլ։

sport.times.am

Դիտվել է՝