Վան դեր Վարտ. Ռոնալդուն ֆենոմեն է, բայց ես ավելի լավ տեխնիկա ունեմ

timthumb

«Ռեալի» նախկին կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը կարծիք է հայտնեմ մադրիդցիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Նա պարզապես ֆենոմեն է: Երբ Կրիշտիանու հետ էի մարզվում, հիացած էի, հատկապես նրա ֆիզիկական տվյալներով: Բայց պետք է ասեմ, որ ես ավելի լավ տեխնիկա ունեմ»,- հոլանդացու խոսքերն է մեջբերում as.com-ը`հղում կատարելով «Ziggo Sport»-ին:

34-ամյա ֆուտբոլիստը ներկայումս հանդես է գալիս դանիական «Միտյուլանդում»:

sport.times.am

Դիտվել է՝