Ռոնալդուն «Սելտային» մեղադրել է «ճամպրուկով փող» ստանալու մեջ

timthumb

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 21-րդ տուրից հետաձգված՝ «Սելտայի» հետ խաղի ժամանակ (4:1) մրցակցին ակնարկել է «Բարսելոնայից» կաշառք վերցնելու մեջ:

«Marca»-ն տեղեկացնում է, որ տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է պորտուգալացին դիմել գալիսիացիների պաշտպան Գուստավո Կաբրալին: Մադրիդցիների ռմբարկուն ժեստերով սկզբում ճամպրուկ է ցուցադրել, իսկ հետո հասկացրել է, որ այն լցված է փողով և տրվել է «Սելտային»:

Հիշեցնենք, որ այդ մրցավեճում հաղթելու շնորհիվ «սերուցքայինները» բարձրացել են առաջին հորիզոնական և առաջնության ավարտից 1 տուր առաջ 3 միավորով գերազանցում են «Բարսելոնային»:

sport.times.am

Դիտվել է՝