Տիգրանը եզրափակչում հաղթեց ադրբեջանցի սամբիստին եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Tigran Kirakosyan-champion

Այսօր Մինսկում մեկնարկեց Եվրոպայի սամբոյի առաջնությունը՝ մասնակցությամբ 26 երկիր ներկայացնող շուրջ 300 մարզիկ-մարզուհու: Մրցումների առաջին օրը մեր մարզիկներից  մարտական սամբոյի 57 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Սարգսյանը, ով ի դեպ ծառայում է Բանակի կենտրոնական մարզական ակումբում, արժանացավ բրոնզի մեդալի, իսկ մարզական սամբոյի 52 կգ ք/կ-ում վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը գերազանց անցկացրեց բոլոր գոտեմարտերը և հռչակվեց հին աշխարհամասի չեմպիոն: Ի դեպ, Տիգրանը եզրափակչում հաղթեց  ադրբեջանցի Ագասիֆ Սամեդովին 5:0 հաշվով:

Մրցումները կավարտվեն մայիսի 21-ին:

0-02-05-1a9db42760e9671b2731cca5cb62e404857156e819ecba4127b232db0594e9e1_full 0-02-05-943789f69e0ef35e0db6f8f3938626185cbf5a02f154c5bee8d0a7b02b963a75_full Tigran Kirakosyan-champion

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Դիտվել է՝