Սանդրո. Հուսով եմ` գոլ կխփեմ «Ռեալին» և «Բարսելոնային» չեմպիոնություն կնվիրեմ

timthumb (1)

«Մալագայի» հարձակվող Սանդրո Ռամիրեսը, ով «Բարսելոնայի» սանն է և 2016 թվականի ամռանն է կատալոնական ակումբից տեղափոխվել անդալուզյան թիմ, հայտարարել է, որ կփորձի «Ռեալին» թույլ չտալ չեմպիոն դառնալ:

«Հուսով եմ` կկարողանամ գոլ խփել «Ռեալին» և «Բարսելոնային» չեմպիոնություն նվիրել: Դա իմ երազանքի օրը կլինի: Շատ բաներում եմ պարտական «Բարսելոնային», այդ պատճառով անկեղծ հույս ունեմ, որ ամեն ինչ այդպես կլինի»,- 21-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Marca.com-ը:

Պրիմերայի վերջին տուրում «կապտանռնագույնները» սեփական հարկի տակ մրցելու են «Էյբարի» հետ, իսկ մադրիդցիները հյուրընկալվելու են «Մալագային»: Նույնիսկ 1 միավոր վաստակելու դեպքում «սերուցքայինները» 5 տարվա ընդմիջումից հետո կնվաճեն չեմպիոնի կոչումը:

sport.times.am

Դիտվել է՝