Նեյմար. Իմ լավագույն մրցաշրջանն էր «Բարսելոնայում»

timthumb

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը կարծիք է հայտնել ընթացիկ մրցաշրջանում իր խաղի մասին:

«Ինձ համար անհատական տեսանկյունից սա հիանալի մրցաշրջան էր: Նույնիսկ կարծում եմ` այն լավագույնն էր, «Բարսելոնա» տեղափոխվելուց հետո: Չգիտեմ՝ նոր մակարդակի՞ եմ բարձրացել, թե՞ ոչ: Դժվար է այդ մասին մտածել, երբ խաղադաշտում ես գտնվում:

Այս թիմում հայտնվելու առաջին օրվանից խաղադաշտում իմ դերը չի փոխվել: Միշտ պատասխանատվություն եմ վերցրել թիմի համար, որում կազմում յուրաքանչյուրը գիտի ինչ պետք է անի:

Ես ցանկանում եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ խաղալ, իսկ լավագույնն այստեղ է: Դա Մեսսին է: Իհարկե, երազում եմ դառնալ աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստը, բայց դա մի փոքր ուշ կլինի, չեմ շտապում: Բոլոր խաղացողներն էլ երազում են «Ոսկե գնդակի» մասին: Հուսով եմ` ես նույնպես կարժանանամ այդ մրցանակին»,- բրազիլացու խոսքերն է մեջբերել «Goal.com»-ը:

Իսպանիայի ընթացիկ առաջնության 29 խաղում Նեյմարը 13 գոլ է խփել ու 15 գոլային փոխանցում կատարել: Չեմպիոնների լիգայի 9 հանդիպումներում հարձակվողը 4 գոլ է հեղինակել ու 9 արդյունավետ փոխանցում գրանցել:

sport.times.am

Դիտվել է՝