«Մենք արդեն չեմպիոն ենք». Ի՞նչ է հարկավոր, որպեսզի ՊՍԺ-ն շրջանցի «Մոնակոյին»

image

Ֆրանսիայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Մոնակոն» գրեթե ապահովել է չեմպիոնի կոչումը: Լեոնարդու ժարդիմի թիմը 3 միավորով գերազանցում է «Պարի Սեն Ժերմենին» և մեկ խաղ էլ պակաս է անցկացրել:

Չեմպիոն դառնալու համար փարիզցիները պետք է հուսան, որ «կարմրասպիտակները» կպարտվեն այդ երկու հանդիպումներում, իսկ նրանք վերջին տուրում 16 գնդակի տարբերությամբ կհաղթեն «Կանին»:

Այդ հանգամանքը հաշվի առնելով` 37-րդ տուրի «Մոնակո» – «Լիլ» հանդիպումից (4:0) հետո տանտերերի որոշ ֆուտբոլիստներ և երկրպագուներ սկսել են մասնակի տոնել չեմպիոնությունը:

Մասնավորապես, Լիգա 1-ի առաջատարի կիսապաշտպան Տեմուե Բակայոկոն ասել է. «Անձամբ ես կարծում եմ, որ մենք արդեն չեմպիոն ենք: ՊՍԺ-ն այդքան շատ գոլեր խփելու հնարավորություն գրեթե չունի»:

2016-17թթ․ մրցաշրջանի թոփ-5 առաջնությունների գլխավոր բացահայտումը դարձած Կիլիան Մբապեն իր հերթին նշել է. «Գրեթե չեմպիոն ենք: Պետք է անհավանական ինչ-որ բան կատարվի, որ դա տեղի չունենա»:

«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմը հանգստացնում է իր թիմին ու խորհուրդ տալիս չշտապել. «Մտադիր չեմ ոչինչ տոնել և դրա վրա ժամանակ ծախսել: Մի մոռացեք ինչպես «Բարսելոնան» 5 րոպեում 3 գոլ խփեց: Հարկավոր է հարգել բոլոր մրցակիցներին»:

sport.times.am

Դիտվել է՝