«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Լեսթերին» և բարձրացավ երրորդ տեղ

timthumb (18)

Անգլիայի առաջնության 37-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր «Լեսթերին» ու 2:1 հաշվով առավելության հասավ:

Մեկնարկային 40 րոպեների ընթացքում «քաղաքայիններն» ահռելի առավելություն ունեին, որոնց ընթացքում 2 անգամ գրավեցին Կասպեր Շմեյխելի դարպասը: Լերոյ Սանեյի փոխանցումից հետո Հաշիվը բացել է Դավիդ Սիլվան, ապա քիչ անց այն կրկնապատկել է Գաբրիել Ժեզուսը, ով հստակորեն իրացրել է նույն Սանեի վաստակած 11-մետրանոց հարվածը:

Խաղակեսի վերջնամասում «աղվեսները» Մահրեզն ու Օլբրայթոնն փայլուն կոմբինացիա են ձեռնարկել, որը գեղեցիկ հարվածով եզրափակել է Շինձի Օկաձակին:

Երկրորդ կեսում գոլային պահերը համեմատաբար քիչ էին. դարպասի նոր գրավում չի արձանագրվել: Ամենառեալ շանսն ունեցել է «Լեսթերը», երբ Մահրեզը 11-մետրանոց է վաստակել: Գնդակին մոտեցել է հենց ալժիրցին, սակայն նրա հարվածի ժամանակ այն դիպչել է նրա ձախ, ապա նաև աջ ոտքին, որից հետո նոր հայտնվել է դարպասում: Երկու հպում կատարելու համար դարպասաի գրավումը չի գրանցվել:

Պեպ Գվարդիոլայի թիմն այդ հաղթանակից հետո վաստակել է 72 միավոր, շրջանցել է «Լիվերպուլին» ու բարձրացել առաջին հորիզոնական: ԱՊԼ-ի նախկին չեմպիոնները 43 միավորով մնացին 9-րդ հորիզոնականում:

Անգլիայի առաջնություն. 37-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» – «Լեսթեր»` 2:1
Գոլերը. Սիլվա (29), Ժեզուս (36) – Օկաձակի (42)

sport.times.am

Դիտվել է՝