Ռուսլան Կորյանի թնդանոթային հարվածով ֆանտաստիկ գոլը

timthumb (2)

Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 36-րդ տուրում «ԲՄԱ-Խաբարովսկը» 3:0 հաշվով հաղթել է «Սպարտակ-2»-ին:

Հանդիպման հաշիվը բացել է Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը, ով մոտ 30 մետրից կատարած տուգանային հարվածով դարձել է հիասքանչ գոլի հեղինակ: Գնդակն անդրադարձել է հորիզոնական դարպասաձողից և հատել դարպասային գիծը:

28-ամյա ֆուտբոլիստը դարձել է նաև գոլային փոխանցման հեղինակ:

Այդ հաղթանակի շնորհիվ «բանակայինները» վաստակել են 58 միավոր, բարձրացել երրորդ հորիզոնական և շատ մոտ են Պրեմիեր լիգա մտնելու համար անցումային խաղերի մասնակցելուն:

Մոտակա հետապնդող «Ենիսեյն» ունի 57միավոր, բայց մեկ խաղ քիչ է անցկացրել: Վերջինիս կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի մեկ այլ հարձակվող Արթուր Սարկիսովը:

sport.times.am

Դիտվել է՝