Ռամոս․ Մենք հարգում ենք բոլոր մրցակիցներին

timthumb

«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Ատլետիկոյի» հետ պատասխան խաղից առաջ նշել է, որ ինքն ու թիմակիցները ճնշում չեն զգում։ Հիշեցնենք, որ առաջին խաղում «սերուցքայինները» 3։0 հաշվով հաղթանակ են տոնել, իսկ պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 10-ին, «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում։

-«Ռեալն» իր ֆուտբոլն է ցուցադրելու․ այն խաղը, որը մեզ մոտ շատ լավ է ստացվում։ Առաջին խաղում լավ արդյունքի ենք հասել, առավելություն ունենք, սակայն դիմակայության ելքը վճռված չէ։

Առաջին անգամ չէ, որ խաղալու ենք «Վիսենտե Կալդերոնում»։ Ամեն ինչ մեր ձեռքերում է։ Մենք կարող ենք մրցաշրջանի արդյունքներով երկու տիտղոս նվաճել և ամեն ինչ կանենք, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքին։ Չեմ կարծում, թե վաղվա խաղում վճռորոշ նշանակություն ունենան երկրպագուները։ Երկու տարբեր խաղաոճերով թիմեր են խաղալու․ տեսնենք, թե ով կլինի լավագույնը։

«Ռեալի» ֆուտբոլիստները ճնշում չեն զգում։ Մենք հարգում ենք բոլոր մրցակիցներին։ Վաղը կտեսնենք, թե ով դուրս կգա եզրափակիչ,- Ռամոսի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

sport.times.am

Դիտվել է՝