Բեյլը բանավոր համաձայնություն ունի Մոուրինյուի հետ

timthumb

«Ռեալի» եզրային հարձակվող Գարեթ Բեյլը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»:

«Mirror»-ը գրում է, որ ուելսցին տեղափոխության շուրջ բանավոր համաձայնություն ունի «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ:

27-ամյա ֆուտբոլիստն ընդգծել է, որ նրա վերադարձն Անգլիա չի կայանա, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճի:

Ավելի վաղ տեղեկություներն էր տարածվել, ըստ որոնց «արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է բաժանվել մադրիդցիների պատմության ամենաթանկ խաղացողից, քանի որ նա շատ վնասվածքներ է ստանում:

Ընթացիկ մրցաշրջանում Բեյլը մասնակցել է 26 հանդիպման, որցում դարձել է 9 գոլի ու 5 արյունավետ փոխանցման հեղինակ:

sport.times.am

Դիտվել է՝