«Բորուսսիան» հաղթել է տուրի կենտրոնական խաղում

Untitled-1444

Գերմանիայի առաջնության 32-րդ տուրի կենտրոնական խաղում «Բորուսսիան» Դորտմունդում ընդունել է «Հոֆենհայմին» ու 2:1 հաշվով հաղթանակ տոնել:

Հաշիվը խաղասկզբում բացել է Մարկո Ռոյսը (4-րդ րոպե): Քիչ անց ռուրյան թիմը 11-մետրանոց հարվածի իրավունք է վաստակել, սակայն Պյեր Էմերիկ Օբամեյանգը զարմանալիորեն շեղ է հարվածել: Գաբոնցի ֆուտբոլիստն այնուամենայնիվ կարողացել է աչքի ընկնել (82՛), երբ խաղավերջում Ռաֆայել Գերեյրոյի հարվածից հետո դարպասաձողից անդրադարձած գնդակն ուղարկել է անպաշպան դարպասը:

Յուլիան Նագելսմանի թիմին հաջողվել է միայն կրճատել հաշվի տարբերությունը․ դորտմունդցիների դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը հստակորեն իրացրել է Անդրեա Կրամարիչը (85՛):

Այդ հաղթանակի շնորհիվ Թոմաս Տուխելի թիմը վաստակեց 60 միավոր, շրջանցեց «Հոֆենհայմին» (58) և բարձրացավ երրորդ հորիզոնական:

sport.times.am

Դիտվել է՝