Պաշտոնական․ Մեսսիի որակազրկումը չեղարկվել է

Untitled-1

ՖԻՖԱ-ի վերաքննիչ հանձնաժողովը բավարարել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի՝ Լիոնել Մեսսիի 4-խաղյա որակազրկումը չեղարկելու պահանջը։ ՖԻՖԱ-ի կարգապահական հանձնաժողոի որոշումն ուժի մեջ չի մտնի ոչ բավարար ապացույցների պատճառով։ Բացի այդ, ֆուտբոլիստն այլևս պարտավոր չէ 10 հազար շվեյցարական ֆրանկ տուգանք վճարել ՖԻՖԱ-ին։

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականի առաջատարը որակազրկվել էր Աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Չիլիի հետ խաղում մրցավարին վիրավորելու համար։ Ավելի ուշ Մեսսին բացատրել էր, որ իր վիրավորանքը պարզապես «օդի մեջ է հնչեցրել» և այն որևէ մեկին ուղղված չի եղել։

Այժմ Արգենտինայի հավաքականը 22 միավորով զբաղեցնում է ընտրական փուլի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ Արգենտինացիներին մնացել է 4 հանդիպում անցկացնել՝ Ուրուգվայի (արտագնա), Վենեսուելայի (սեփական հարկի տակ), Պերուի (սեփական հարկի տակ) և Էկվադորի (արտագնա) հետ։

sport.times.am

Դիտվել է՝