Պաշտոնական. Տոտտին ավարտում է կարիերան

timthumb (13)

«Ռոմայի» նոր մարզական տնօրեն Ռամոն Մոնչին հատարարել է, որ թիմի ավագ Ֆրանչեսկո Տոտտին այս ամռանն ավարտելու է կարիերան: 40-ամյա ֆուտբոլիստը չի երկարաձգելու ավարտին մոտեցող պայմանագրի ժամկետը և հռոեմական ակումբում ղեկավար պաշտոն է ստանձնելու:

«Տոտտին ակումբի ղեկավարության հետ պայմանավորվածություն ունի ընթացիկ մրցաշրջանից հետո ավարտել կարիերան և ակումբի տնօրենը դառնալ: Ֆրանչեսկոն դա հենց «Ռոման» է: Ցանկանում եմ, հնարավորինս մոտ լինել նրան: Կցանկանայի «Ռոմայի» մասին Տոտտիի տեղեկության գեթ մեկ տոկոսին տիրապետել»,- իսպանացու խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն:

Տոտտին պրոֆեսիոնալ ողջ կարիերան, որը սկսվել է 1992-93 մրցաշրջանից, անցկացրել է «Ռոմայի» կազմում: «Կայսերի» հետ «գայլերը» 2000-2001 մրցաշրջանում դարձել են Ա սերիայի չեմպիոն: Այս ընթացքում 2 անգամ նվաճվել է նաև Իտալիայի Գավաթն ու Սուպերգավաթը:

Ա սերիայի պատմության ռմբարկուների ցուցակում Տոտտին 250 գոլով զբաղեցնում է երկրորդ տեղը` զիջելով միայն Սիլվիո Պիոլիին (274):

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 25 հանդիպման, որոնցում դարձել է 3 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: Այդ մրցավեճերից միայն 6-ում է մա ընդգրկված եղել մեկնարկային կազմում:

Դիտվել է՝