ՉԼ․ Ռոնալդուի հեթ-տրիկը «Ռեալի» համար գրեթե ապահովեց եզրափակչի ուղեգիրը

timthumb (3)

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» մրցաշարի ընթացիկ խաղարկության եզրափակիչ դուրս գալու հիանալի հնարավորություն ստացավ։ Կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում «սերուցքայինները» սեփական հարկի տակ 3։0 հաշվով առավելության հասավ «Ատլետիկոյի» նկատմամբ։

Առաջին խաղակեսն անցավ բարձր տեմպով և դաշտի տերերի զգալի առավելությամբ, սակայն արձանագրվեց միայն մեկ գոլ․ 10-րդ րոպեին Կազեմիրոյի փոխանցումից հետո աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուն։ Երկրորդ կեսի մեկնարկային հատվածում խաղի տեմպը համեմատաբար ցածր էր, սակայն վերջնամասում Զինեդին Զիդանի թիմը կարողացավ ավելացնել և ևս երկու գոլ խփել․ 73-րդ րոպեին Ռոնալդուն դուբլ ձևակերպեց, իսկ 86-րդ րոպեին երրորդ գնդակն ուղարկեց Յան Օբլակի պաշտպանած դարպասը։

Հավելենք, որ պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 10-ին, «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Ռեալ» – «Ատլետիկո»՝ 3։0
Գոլերը՝ Ռոնալդու 10՛, 75՛, 86՛

sport.times.am

Դիտվել է՝