Հայաստանի Գավաթի եզրափակչի օրը փոխվել է. պարզաբանում

timthumb (12)

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ- պաշտոնական կայքը, Հայաստանի գավաթի 2016/2017 թթ. խաղարկության «Փյունիկ»-«Շիրակ» եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 24-ին՝ ժամը 19:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Նախօրոք պլանավորված էր հանդիպումն անցկացնել մայիսի 10-ին, սակայն մի քանի հանգամանքներևից լենելով խաղը հետաձգվել է :

Մասնավորապես այն, որ եզրափակիչի մասնակից թիմերի կազմերում ընդգրկված են ֆուտբոլիստներ, որոնք Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցելու են մայիսի 9-ին և 11-ին կայանալիք Կիպրոսի Մ-19 հավաքականի հետ ընկերական հանդիպումներին:

Նկատի է առնվել նաև, որ ինչպես Հայաստանի Մ-19 հավաքականի, այնպես էլ «Փյունիկի» գլխավոր մարզիչն Արտակ Օսեյանն է:

sport.times.am

Դիտվել է՝