Արոնյանը և Մովսեսյանը` Գերմանիայի Բունդեսլիգայի չեմպիոններ

aronyan

Գերմանիայում ավարտվել է շախմատային Բունդեսլիգան: Բունդեսլիգայի հաղթողի կոչումը նվաճել է «Բադեն» ակումբը, որի կազմում հանդես են գալիս Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսեսյանը,- տեղեկացնում է chesfed.am-ը:

«Բադեն» հաղթանակով է ավարտել իր բոլոր 15 հանդիպումները և վերջին 11 տարիների ընթացքում 10-րդ անգամ նվաճել է Գերմանիայի ակումբային չեմպիոնի տիտղոսը:

«Բեռլին», որը գլխավորում է Հրանտ Մելքումյանը, գրավել է 10-րդ հորիզոնականը:

sport.times.am

Դիտվել է՝