Սուարես․ Պետք է շարունակենք ճնշում գործադրել «Ռեալի» վրա

timthumb (1)

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսն Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի՝ «Էսպանյոլի» հետ հանդիպումից հետո (3:0) հայտարարել է, որ իրենց հաղթանակներով փորձելու են ճնշում գործադրել Մադրիդի «Ռեալի» վրա։

-«Էսպանյոլի» ֆուտբոլիստները պաշտպանությունում ազատ գոտիներ չէին թողել և մեզ համար բարդ էր գուշակել նրանց մտադրությունները, սակայն առաջին գոլը մեր գործողություններին հանգստություն հաղորդեց։

Մենք պետք է հաղթենք մնացած խաղերում և շարունակենք ճնշում գործադրել «Ռեալի» վրա։ Տեսնենք, թե ինչ կստացվի,- ուրուգվայցի հարձակվողի խոսքը մեջբերված է «Marca»-ից։

Հիշեցնենք, որ այժմ «Ռեալն» ու «Բարսելոնան» ունեն 81-ական միավոր, սակայն «Արքայական ակումբը» մեկ հանդիպում պակաս է անցկացրել։

sport.times.am

Դիտվել է՝