Ալիի և Քեյնի գոլերի շնորհիվ «Տոտենհեմը» հաղթեց «Արսենալին»

image

Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի առանցքային հանդիպումներից մեկը կայացավ Լոնդոնի «Ուայթ Հարտ Լեյն» մարզադաշտում․ «Տոտենհեմը» հյուրընկալեց «Արսենալին» և 2։0 հաշվով հաղթանակ տոնեց։

Գոլերն արձանագրվեցին երկրորդ կեսում։ 55-րդ րոպեին Դելե Ալին «զինագործների» տուգանային հրապարակում փոխանցում կատարեց Քրիստիան Էրիքսենին, ում հարվածը Պետր Չեխը հետ մղեց, սակայն Ալին, արագ արձագանքելով իրավիճակին, հետ մղած գնդակն ուղարկեց դարպասը։ Ընդամենը 2 րոպե անց Գաբրիել Պաուլիստան սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Հարի Քեյնի նկատմամբ, և հանդիպման գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը նշանակեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց հենց Քեյնը։

Այս հաղթանակից հետո Մաուրիսիո Պոչետինոյի թիմն ունի 77 միավոր և շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Չելսիին» զիջելով 4 միավորով։ «Արսենալը» 60 միավորով 6-րդ տեղում է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 35-րդ տուր

«Տոտենհեմ» – «Արսենալ»՝ 2։0
Գոլերը՝ Ալի 55՛, Քեյն 58՛ / 11-մետրանոց

sport.times.am

Դիտվել է՝