«Չելսին» խոշոր հաշվով հաղթեց «Էվերթոնին»

timthumb (9)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Չելսին» 35-րդ տուրում հյուրընկալվեց «Էվերթոնին» և առավելության հասավ 3։0 հաշվով։ «Ազնվականների» կազմում մեկական գոլ խփեցին Պեդրո Ռոդրիգեսը, Գարի Կեյհիլը և Վիլլիանը։

Այս հաղթանակից հետո Անտոնիո Կոնտեի թիմը 81 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը և երկրորդ տեղում գտնվող «Տոտենհեմին», որն այսօր խաղալու է «Արսենալի» հետ, գերազանցում է 7 միավորով։ «Էվերթոնը» մնաց 58 միավորով 7-րդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 35-րդ տուր

«Էվերթոն» – «Չելսի»՝ 0։3
Գոլերը՝ Պեդրո 66՛, Կեյհիլ 79՛, Վիլլիան 87՛

sport.times.am

Դիտվել է՝