Ռոնալդուն ու Ռամոսը Լևանդովսկուն առաջարկել են տեղափոխվել «Ռեալ»

timthumb (22)

«Ռեալը» կրկին փորձեր է ձեռնարկում «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն ձեռք բերելու համար: Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի` «Բավարիայի» հետ պատասխան հանդիպումից հետո 28-ամյա խաղացողն այդ մասին զրուցել է մադրիդցիների ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուի ու Սերխիո Ռամոսի հետ,- գրում է «AS.com»-ը:

«Արքայական ակումբում» խաղադաշտից դուրս նույնպես մեծ ազդեցություն ունեցող այդ խաղացողները Լևանդովսկուն առաջարկել են տեղափոխվել «Ռեալ»: Նշվում է, որ մադրիդցիների նախագահ Ֆլորենտիոն Պերեսին մյունխենցիների հարձակվողի խաղով հիացած է դեռ այն ժամանակներից, երբ վերջինս Դորտմունդի «Բորուսսիայի» կազմում «Ռեալի» հետ անցկացրած մրցավեճում պոկերի հեղինակ է դարձել։

Պերեսը նույնպես խոսել է Ռոբերտի հետ, սակայն նրան հարցրել է հղի կնոջ առողջության մասին ու հաջողություն մաղթել մրցաշրջանի վերջնամասում:

sport.times.am

Դիտվել է՝