Արոնյանը չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ

aronianshchulez01

Գերմանական Բադեն-Բադենում ընթացող Grenke Chess Classic մրցաշարի 6-րդ տուրում հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով  հաղթանակի հասավ չինացի Հոու Յիֆանի նկատմամբ: Մրցավեճն ավարտվեց 42-րդ քայլում:

Արոնյանը չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ եւ 5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը ոչ-ոքի խաղաց Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչի հետ: Կառլսենը 3.5 միավորով երկրորդ տեղում է:

Հոու Յիֆանը, Ֆաբիանո Կարուանան, Արկադի Նայդիչը եւ Մաքսիմ Վաշյե-Լագրավը 3-ական միավորով հաջորդում են առաջատարներին:

Դիտվել է՝