Եվրոպա լիգա․ «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ կիսաեզրափակիչ

timthumb (21)

«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ փուլ՝ 1/4 եզրափակչի երկու խաղերի արդյունքում ընդհանուր 3։2 հաշվով հաղթելով «Անդերլեխտին»։

Առաջին խաղում թիմերը մեկական գոլ էին խփել։ 1։1 հաշիվ գրանցվեց նաև «Օլդ Թրաֆորդում» կայացած պատասխան հանդիպման հիմնական ժամանակում։ «Կարմիր սատանաները» բավականին արագ բացեցին հաշիվը․ արդեն 10-րդ րոպեին արագ գրոհի արդյունավետ եզրափակման համար Մարկուս Ռաշֆորդը գնդակը փոձեց փոխանցել Զլատան Իբրահիմովիչին, սակայն «Անդերլեխտի» պաշտպանը փակեց փոխանցման ճանապարհը․ երկրորդ փորձից Ռաշֆորդը գնդակը հասցեագրեց Հենրիխ Մխիթարյանին, ով էլ դարձավ գոլի հեղինակ։

32-րդ րոպեին Սոֆիան Խանին վերականգնեց հավասարությունը։ Խաղի մնացած ժամանակահատվածում նոր գոլեր չարձանագրվեցին, և կիսաեզրափակչի ուղեգրի հարցը վճռվեց լրացուցիչ ժամանակում․ 107-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դաձավ Մարկուս Ռաշֆորդը։

Եվրոպա լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Անդերլեխտ»՝ 2։1 (ընդհանուր 3։2)
Գոլերը՝ Մխիթարյան 10՛, Ռաշֆորդ 107՛ – Խանի 32՛

sport.times.am

Դիտվել է՝