Ֆուտբոլիստների վարկածով ԱՊԼ-ի խորհրդանշական հավաքականը

timthumb (19)

Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան (PFA) ներկայացրել է քվերակության արդյունքները, համաձայն որոնց կազմվել է Պրեմիեր լիգայի 2016-17 առաջնության խորհրդանշական հավաքականը:

Լավագույն 11 խաղացողի ցանկը հետևյալ տեսքն ունի.

Դարպասապահ – Դավիդ Դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»)

Պաշտպաններ – Կայլ Ուոկեր, Դենի Ռոուզ (երկուսն էլ «Տոտենհեմ»), Դավիդ Լուիս, Գերի Կեհիլ (երկուսն էլ «Չելսի»)

Կիսապաշտպաններ – Նգոլո Կանտե, էդեն Ազար (երկուսն էլ «Չելսի»), Սադյո Մանե («Լիվերպուլ»), Դելե Ալի («Տոտենհեմ»)

Հարձակվողներ – Ռոմելու Լուկակու («Էվերթոն»), Հարի Քեյն («Տոտենհեմ»)

Ավելի վաղ PFA-ն ներկայացրել էր  ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներին:

sport.times.am

Դիտվել է՝