Արոնյանը կրկին հաղթեց և դարձավ առաջատար

timthumb (1)

Գերմանիայում ընթացող «Grenke Chess Classic» բարձրակարգ մրցաշարում կայացել է 4-րդ տուրը: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է գերմանացի Մաթիաս Բլուբաումի հետ և վստահ հաղթանակ տոնել:

46 քայլ շարունակված պարտիայի ընթացքում հայ գրոսմայստերը հետզհետե ավելացրել է իր առավելությունը: Արդյունքում, Լևոնը մեկ զինվորի առավելությունը է ստացել, որից հետո Բլուբաումը ստիպված է եղել հանձնվել:

4-րդ տուրում ոչ-ոքիներ են գրանցվել Մագնուս Կարլսեն – Ֆաբիանո Կարուանա և Արկադի Նաիդիշ – Գեորգ Մեիեր պարտիաներում, իսկ Մաքսիմ Վարշե Լագրավը պարտության է մատնել չինուհի Հիֆան Հոուին:

Այսպիսով, Արոնյանը 3 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Կարուանան, Հիֆանն ու Նաիդիշը 2,5-ական միավորով մոտակա հետապնդողներն են: Աշխարհի չեմպիոն Կարլսենն ու Վարշե Լագրավն ունեն 2 միավոր:

sport.times.am

Դիտվել է՝