Լևոն Արոնյանը հաղթեց Վաշյե-Լագրավին

aronyan

Այսօր Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում անցկացվեցին Grenke Chess Classic մրցաշարի երրորդ տուրի հանդիպումները:  Հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին:

Երեք տուրից հետո Արոնյանը 2 միավորով 2-3-րդ տեղերն է կիսում Ֆաբիանո Կարուանայի եւ Արկադի Նայդիչի հետ:

Առաջին տեղում չինացի Հոու Իֆանն է, ով այս տուրում ոչ-ոքի ավարտեց մրցավեճն աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ, ով 1,5 միավոր ունի:

Մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանն ուժերը կչափի գերմանացի Մաթիաս Բլյուբաումի հետ:

Դիտվել է՝