«Ռեալ» – «Բավարիա». Բեյլը չի մասնակցի խաղին

timthumb (17)

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում վաղը` ապրիլի 18-ին, կկայանա «Ռեալ» – «Բավարիա» պատասխան հանդիպումը:

«AS.com»-ը գրում է, որ Մադրիդում կայանալիք խաղում «Արքայական ակումբին» չի կարողանա օգնել եզրային հարձակվող Գարեթ Բեյլը: Ուելսեցին չի մասնակցել թիմի վերջին մարզմանը:

Բեյլը մկանային վնասվածք է ստացել առաջին մրցավեճում, որն ավարտվել է մադրիդյան թիմի հաղթանակով` 2:1 հաշվով: Ավելի վաղ 27-ամյա ֆուտբոլիստը նույն խնդիրների պատճառով վիրահատության էր ենթարկվել:

Սպասվում է, որ մեկնարկային կազմում նրան կփոխարինի Իսկոն:

sport.times.am

Դիտվել է՝